Թրամփն առաջարկել է Մեքսիկայի սահմանին կրակել միգրանտների ոտքերի ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտին տեղի ունեցած իր օգնականների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կրակել միգրանտների ոտքերի ուղղությամբ, որոնք կփորձեն Մեքսիկայի կողմից սահմանն ապօրինի հատել: Այս մասին հայտնել է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարի աշխատակազմում մի քանի աղբյուրների:
Պարբերականի տեղեկություններով՝ Սպիտակ տանը հանդիպումներից մեկի ժամանակ Թրամփն առաջ է քաշել սահմանը հատելու պահին ապօրինի միգրանտների ոտքերի ուղղությամբ կրակելու գաղափարը: Ներկաները, որոնց թվում են եղել այդ ժամանակ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ԱՄՆ ներգաղթային եւ մաքսային վերահսկման ծառայության նախկին պետ Քեւին Մաքելինենը, ԱՄՆ առաջնորդի խորհրդականներ Սթիվեն Միլերը եւ Ջարեդ Քուշները, ինչպես նաեւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միկ Մալվենին, մերժել են նախագահի այս նախաձեռնությունը որպես օրենսդրությանը հակասող:
Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Թրամփը մասնավոր զրույցներում արտահայտվել է միգրանտների նկատմամբ առավել արտասովոր միջոցառումների օգտին: Այսպես՝ NYT-ի տեղեկություններով, նա առաջարկել է սահմանին փոս փորել եւ այնտեղ տեղադրել ալիգատորների, անգամ հետաքրքրվել է նման նախագծի արժեքով: Դրանից զատ, Սպիտակ տան տերը հանդես է եկել այն բանի օգտին, որ Մեքսիկայի սահմանին կառուցվող պատին էլեկտրականություն անցկացվի, ինչպես նաեւ փշալար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց