Լեհաստանը միացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մասնակի բոյկոտին՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության
Լեհաստանը միացել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի մասնակի բոյկոտին՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության։ Այս մասին հոկտեմբերի 1-ին Ստրասբուրգում հայտնել է լեհական պատվիրակության նախագահ Ալեքսանդր Պոցեյը, գրում է ukrinform.ru-ն:
«Ես ու իմ պատվիրակությունը չենք մանակցի Եվրոպայի խորհրդի 70-ամյակի տոնակատարություններին»,-հայտնել է լեհ խորհրդականը:
Ինչպես հայտնի է, այսօր Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը:
Ուկրաինական պատվիրակությունը չի մասնակցի նստաշրջանի աշխատանքին՝ ի նշան ՌԴ-ի՝ ԵԽԽՎ վերադարձի դեմ բողոքի։ Ուկրաինայի հետ ԵԽԽՎ-ն բոյկոտել են նաև Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Վրաստանը։
Իր հերթին, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորիս Պասկյեն ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հավաստիացրել, որ ուկրաինական պատվիրակության հետ համագործակցությունը շատ կարևոր է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց