Ադրբեջանցի երգիչը շանտաժի է ենթարկել Էմանուել Մակրոնի խորթ աղջկան
Ֆրանսիայում ձերբակալվել է մի ադրբեջանցի, որը շանտաժի է ենթարկել երկրի առաջին տիկնոջ դստերը` 34-ամյա Թիֆանի Օզիերին։ Թիֆանին Բրիջիտի առաջին ամուսնությունից է, գրում է haqqin.az-ը:
Խոսքը 2 տարեկանում Ֆրանսիա ժամանած մի ադրբեջանցու մասին է, ով, հայտնվելով ֆինանսական ծանր դրության մեջ, որոշել է շանտաժի միջոցով գումար վաստակել։
Տղամարդը սոցիալական ցանցերի միջոցով կապ է հաստատել Թ. Օզյերի հետ ՝ ասելով, որ հարգում է Ֆրանսիայի նախագահական զույգին և նրանց համար ունի կենսական նշանակության տեղեկատվություն: Տղամարդը նշել է, որ իր մոտ կան «նուրբ բնույթի» փաստաթղթեր, որոնք կարող են «թուլացնել նախագահի դիրքերը և վնասակար ազդեցություն ունենալ նրա անվտանգության վրա»:
Փաստաթղթերը փոխանցելու դիմաց խարդախը պահանջել է Փարիզում բնակարաններ և 300 հազար եվրո։ Իհարկե, Թիֆանին անտեսել է այդ նամակները, բայց դրանք հետաքրքրել են Ելիսեյան պալատի անվտանգության ներկայացուցիչներին։
Ադրբեցանցի խարդախը նամակներ ուղարկելիս չէր թաքցրել իր անձնական տվյալները և նրա ինքնությունը շատ արագ բացահայտվել է։ Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում և 75 հազար եվրո տուգանք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց