Տասնյակից ավելի ոստիկանների են ձերբակալել 48 սպանություն կատարելու պատճառով
Սալվադորում 48 սպանություն կատարելու պատճառով ձերբակալվել են 14 գործող եւ 4 նախկին ոստիկաններ, լրագրողներին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Ռաուլ Մելարան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք խափանել ենք հանցավոր ցանցի գործունեությունը, որի անդամները մեղավոր են 48 սպանությունների կատարման եւ Մորասան (արեւելք), Սան Միգել (արեւմուտք) դեպարտամենտներում հանցավոր կազմակերպություններ ստեղծելու համար, որի կազմի մեջ են մտնում 14 գործող եւ 4 պաշտոնաթող ոստիկաններ, բոլորը ձերբակալված են»,- հայտնել է նա:
Հանցագործներն իրենց զոհերի տներ էին մտնում խուզարկության նպատակով:
Սալվադորը Լատինական Ամերիկայի այն երկրներից մեկն է, որտեղ առավել հաճախակի են սպանությունների եւ բռնությունների դեպքերը: Իշխանությունները գործարկել են հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ծրագիր, որի շնորհիվ հաջողվել է հասնել այն արդյունքին, որ առանձին օրերի սպանությունների մասին հաղորդումներ չեն եղել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց