Պուտինի համար Հայաստանի որոշ խոշոր հիվանդանոցներում հատուկ արյո՞ւն են պահել
hraparak.am-ը գրում է. «ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները, ինչպես հայտնի է, երեկ ժամանեցին Հայաստան։ Միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի եկել․ նա կգա այսօր՝ կեսօրին, կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ու մի քանի ժամ անց կհեռանա։ Պուտինն իր հետ Երևան կբերի նաև իր նոր զրահապատ ավտոմեքենան՝ Aurus լիմուզինը, որով էլ կերթևեկի Երևանում։ Նրա անվտանգությունը Հայաստանում կապահովվի ամենաբարձր մակարդակով։
Մենք տեղեկացանք, որ հայաստանյան որոշ խոշոր հիվանդանոցների անգամ հանձնարարվել է Պուտինի արյան կարգով արյուն նախապատրաստել, որ եթե հանկարծ արտակարագ դեպք պատահի, նրան տեղափոխեն հիվանդանոց ու արյան փոխներարկման կարիք զգացվի, ռեզերվում արյուն ունենան։
Սա, ասում են, ՌԴ նախագահի պահանջների կամ, այսպես կոչված, ռայդերների մեջ է մտնում, որ որևէ երկիր գնալուց առաջ հյուրընկալող երկիրը պետք է ապահովի։ Մյուս նախագահներն, օրինակ, այդ աստիճան քմահաճ չեն»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց