Չինաստանը տեխնոլոգիաների որոշ ոլորտներում կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Չինաստանը տեխնոլոգիաների որոշ ոլորտներում կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից։ Աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսությունն իր զարգացման մեջ արդեն որոշ առաջընթաց է ցուցաբերում այնպիսի ոլորտներում, ինչպիսին են արհեստական ինտելեկտը եւ միկրոսխեմաները, հայտնում է CNBC-ն։
Չինաստանի թվային տնտեսությունը կազմում է երկրի համախառն ներքին արտադրանքի ավելի քան 34 տոկոսը։ Այստեղ են նաեւ գտնվում աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում՝ էլեկտրոնային կոմերցիայի հսկա Alibaba-ն եւ տեխնիկական Tencent ընկերությունը։
Չինական տեղեկատվական ինտերնետ-կենտրոնի (CNNIC) պաշտոնական վիճակագրության համաձայն, երկրում ինտերնետ-օգտատերերի թիվը 2008թ․ վերջին կազմում էր 298 միլիոն, կամ այն ժամանակվա բնակչության 22 տոկոսից քիչ ավելի։ Այդ թիվն այս տարվա հունիսի վերջին աճել է մինչեւ 854 միլիոնի։
Պաշտոնական կառավարական վիճակագրության համաձայն, չինացի օգտատերերի 99 տոկոսը ինտերնետին հասանելություն ունի իրենց բջջային հեռախոսներից։ ԱՄՆ-ում նման հասանելիություն ունի ինտերնետ-օգտատերերի 92 տոկոսը։
«Երկար տարիներ Սիլիկոնային հովիտը վերեւից է նայել չինական տեխնոլոգիաներին։ Սակայն այսօր կա այն գիտակցությունը, որ Չինաստանը ինովացիաներ է ներդնում եւ առաջ է շարժվում տեխնոլոգիական որոշակի ասպարեզներում»,- ասել է CNBC-ի տնօրեն Ռեբեկա Ֆանինը, ով «Չինաստանի տեխնիկական տիտաններ»-ի հեղինակն է։
Կան նույնիսկ այնպիսի նշաններ, որ Ամերիկայի որոշ խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններ այժմ կրկնօրինակում են չինականներին։
Վերջին մի քանի տարվա ընթացքում Պեկինը հրապարակավ հայտարարել է ապագայի կարեւորագույն տեխնոլոգիաների, օրինակ, արհեստական ինտելեկտի եւ 5G անվանումով հայտնի, հաջորդ սերնդի գերարագ բջջային ցանցի մշակման իր հավակնությունների մասին։
Դեռեւս ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմից առաջ Պեկինը 2017թ․ հայտարարել էր, թե մինչեւ 2030 թվականը ուզում է համաշխարհային առաջատար դառնալ արհեստական ինտելեկտի ոլորտում։ Չինական խոշորագույն ընկերություններից ոմանք, այդ թվում՝ Alibaba-ն, Huawei-ը, Tencent-ը եւ Baidu-ն, զգալի ներդրումներ են կատարում ԱԻ-ի ոլորտում։ Նախորդ շաբաթ Alibaba-ն, հետեւելով Huawei-ի օրինակին, թողարկել է ԱԻ-ի իր սեփական չիպը։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի