Ժակ Շիրակի ընտանիքը չի ցանկացել, որ Լը Պենը ներկա գտնվի Ֆրանսիայի նախկին նախագահի հիշատակին նվիրված արարողությանը
«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը չի մասնակցի երկուշաբթի կայանալիք պաշտոնական արարողությանն ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի նախագահի ընտանիքի կամքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Շիրակի հիշատակին նվիրված պաշտոնական արարողությունը, որին ներկա են լինելու Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն ու 30 այլ պետությունների ղեկավարները, տեղի կունենա երկուշաբթի Փարիզի Սեն-Սյուլփիս եկեղեցում:
Ավելի վաղ Լը Պենը բարձրաձայնել է այդ արարողությանը ներկա գտնվելու մտադրության մասին: Կիրակի Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում կատարելով Շիրակի ընտանիքին մոտ գտնվող աղբյուրին, հաղորդել է, որ նախկին նախագահի հարազատները չէին ցանկանա, որ Լը Պենը ներկա լիներ արարողության ժամանակ:
«Մեծ ցավով մենք տեղեկացել ենք, որ Շիրակի ընտանիքը հրաժարվել է հարգել հանրապետական սովորույթները, որոնք թույլ են տալիս ֆրանսիացիների ընտրած բոլոր ներկայացուցիչներին ներկա գտնվել նախկին նախագահի հիշատակի արարողությանը»,-թվիթերյան գրառում է կատարել Լը Պենը, որը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր է:
Շիրակը կյանքից հեռացել է սեպտեմբերի 26-ին 86 տարեկան հասակում: Նա զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը 1995-2007 թվականներին: Երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, հայտարարվել է ազգային սգո օր Ժակ Շիրակի հիշատակի պատվին: Ֆրանսիայի նախկին առաջնորդի հուղարկավորությունը տեղի կունենա Փարիզում Մոնպարնաս գերեզմանատանը իր ավագ դստեր՝ Լորանսի կողքին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց