ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահների զրույցի սղագրությունը ցույց է տվել Վաշինգտոնի հետ բանակցելու վտանգավորությունը. Զախարովա
ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցի սղագրության հրապարակումը ցույց է տվել, որ Վաշինգտոնի հետ բանակցելը վտանագավոր է: ԱՄՆ-ի այդ գործողությունը փոխում է պետությունների միջեւ հարաբերությունների ձեւը, կիրակի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես համաձայն եմ բազմաթիվ կարծիքների հետ, որ դա, անշուշտ, փոխում է պատկերը, եւ անգամ ոչ պատկերը, այլ, հավանաբար, պետությունների, երկրների, առաջնորդների, քաղաքական գործիչների միջեւ հարաբերությունների ձեւը: Քանի որ այժմ, արդեն երեւի երրորդ օրն է սկանդալից հետո, բոլորն են հասկանում, որ Վաշինգտոն զանգահարելը, բանացկություններ վարելը, հանդիպելը վտանգավոր է»,-ասել է նա Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրի եթերում:
Զախարովան համարում է, որ հեռախոսազրույցի հրապարակումը կարող է դաս լինել Ուկրաինայի առաջնորդի համար եւ այդկերպ ազդել երկրում իրավիճակի վրա: « Եթե այդ դասը, իսկ դա հսկայական քաղաքական դաս է, նա (Զելենսկին) ընկալի ճիշտ, իսկ ես մեծ հույս ունեմ, որ այդպես էլ կինի, ապա առհասարակ Ուկրաինայում ամբողջ իրավիճակը կարող է այլ ընթացք ստանալ»,-ասել է նա:
Ընդ որում՝ Զախարովան ընդգծել է, որ Զելենսկիին անհրաժեշտ է վերագնահատել Միացյալ Նահանգների դերն Ուկրաինայում: «Նույն կերպ մեկ ակնթարթում նրանք կարող են բոլորին ներկայացնել ամբողջ ուկրաինական քաղաքականությունը, ինչպես դա վերջերս արել են: Քանի որ դրա հետեւում կանգնած են, իհարկե, դեմոկրատները, եւ հենց այդպես էլ Ուկրաինային, որպես պետության, ամերիկյան իսթեբլիշմենթը կարող է ոտնահարել անհրաժեշտ եւ դրա համար հարմար պահին»,-պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովան նաեւ նշել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է հենվի պրոֆեսիոնալիզմի վրա: «Ոչ թե կարգախոսերի եւ PR-ակցիաների վրա, որոնք ուղեկցել են Պորոշենկոյի գործունեությունը, այլ պրոֆեսիոնալիզմի վրա»,-հավելել է նա:
Ինչպես պնդում են ԱՄՆ-ի նախագահի քաղաքական օպոնենտները, Ամերիկայի առաջնորդը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է համոզել Զելենսկիին հետաքննություն սկսել Ուկրաինայում Ամերիկայի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործունեության շուրջ՝ փոխարենը խոստանալով ֆինանսական եւ ռազմական աջակցություն տրամադրել Կիեւին, ինչը խոշոր սկանդալ էր հրահրել Վաշինգտոնում: Սղագրության հրապարակումից հետո պարզ էր դարձել, որ Թրամփը չէր համոզում, որ Զելենսկին հետաքննություն սկսի Հանթեր Բայդենի նկատմամբ Միացյալ Նահանգներից Ուկրաինային տրամադրվելիք ֆինանսական եւ ռազմական հնարավոր օգնության փոխարեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց