Գերմանիայում ձերբակալել են ֆրանսիական «սարդ մարդուն»
Գերմանիայի ոստիկանությունը կալանավորել է հանրահայտ ֆրանսիացի «սարդ-մարդ» Ալեն Ռոբերին այն բանից հետո, երբ նա Մայնի Ֆրանկֆուրտում մագլցել է բարձրահարկ շենքի վրա, հայտնում է Spiegel-ը։
Թերթի տվյալներով, 57-ամյա լեռնագնացը բարձրահարկ Skyper շենքը հաղթահարել է քաղաքի բանկային թաղամասում։ Ոստիկանությունը կալանավորել է Ռոբերին այն բանից հետո, երբ նա 20 րոպեում արդեն հաղթահարել էր 153 մետրանոց բարձրությունը եւ իջել էր ներքեւ։ Իրավապահները նրան ոստիկանական բաժանմունք են տարել։ Նրա դեմ կարող է հասարակական կարգը խախտելու եւ բնակարան ներխուժելու մեղադրանք առաջադրվել։
Հունվարին Ռոբերին, ով հայտնի է նրանով, որ տարբեր երկրներում առանց ապահովագրության եւ սարքավորումների մագլցում է երկնաքերների վրա, կալանավորել էր Ֆիլիպինների ոստիկանությունը։ Այն ժամանակ նա Մակատի քաղաքում բարձրացել էր GT International Tower-ի վրա։ Դա տեւել էր մոտ մեկուկես ժամ։ 2018թ․ հոկտեմբերին Ռոբերը լոնդոնյան Սիթիում բարձրացել էր 230 մետրանոց Salesforce Tower-ի տանիք։
Աշխարհով մեկ երկնաքերների վրա բարձրանալով Ռոբերը զբաղվում է 1994 թվականից։ այս ընթացքում նա հաղթահարել է մոտ 130 բարձունք, որոնց թվում՝ Դուբայի Բուրջ Խալիֆան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց