Բրիտանական դատարանը հրաժարվել է Բաքվին արտահանձնել ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջը
Բրիտանական դատարանը հրաժարվել է Բաքվին արտահանձնել ադրբեջանցի նախկին բանկիր, ներկայում ազատազրկման դատապարտված Ջահանգիր Հաջիևի կնոջը՝ Զամիրա Հաջիևային, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ամուսինները հայրենիքում մեղադրվում են խոշոր չափի դրամական յուրացումների մեջ: Ջահանգիր Հաջիևը 2016 թվականին 15 տարվա ազատազրկման է դատապարտել խարդախությունների, մեքենայությունների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեղադրանքով: Նախկին բանկիրը մեղադրանքը չի ընդունել:
Զամիրա Հաջիևան անցած նոյեմբերին ձերբակալվել էր Լոնդոնում, ապա 500 հազար ֆունտ ստեռլինգ գրավի դիմաց ազատ արձակվել, նա բերման էր ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների պահանջով:
55-ամյա ադրբեջանուհին դարձել է Մեծ Բրիտանիայում բնակվող առաջին օտարերկրացին, ումից անգլիացի իրավապահները պաշտոնապես պահանջել էին բացահայտել իր հարստության աղբյուրները: Ավելի վաղ Բրիտանացի իրավապահները պարզել են, որ Հաջիևան 10 տարվա ընթացքում միայն մեկ խանութից՝ Լոնդոնի Harrods-ից 16 միլիոն ֆունտ ստեռլինգի առևտուր էր արել, նաև պարզվել էր, որ նա Բրիտանիայում 22 միլիոն ֆունտ ստեռլինգի անշարժ գույք է ձեռք բերել:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի