Էրդողանը Թրամփին առաջարկել է Ս-400-ի հետ մեկտեղ Patriot գնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին առաջարկել է Patriot համակարգեր ձեռք բերել՝ ռուսական Ս-400 ԶՀՀ-ի գործարքին նման պայմաններով, փոխանցում է Reuters-ը:
«Մենք չենք կարող ասել, որ F-35-ի խնդիրն ամբողջությամբ լուծվել է, բայց ես նրանց իմ առաջարկը ներկայացրել եմ,- ասել է Էրդողանը: - Ես Թրամփին ասել եմ՝ մենք կարող ենք ձեզնից Patriot գնել՝ Ս-400-ի հետ միասին, իսկ նա պատասխանել է՝ եթե լուրջ եք վերաբերվում, ապա եկեք այդ ուղղությամբ աշխատենք»,- նշել է Էրդողանը՝ հայտարարելով, որ լուրջ է տրամադրված:
Նշենք որ ԱՄՆ-ն F-35 կործանիչների մշակման եւ արտադրման ծրագրից Թուրքիային հանել է ռուսական համակարգերը ձեռք բերլուց հետո:
Թուրքական շուկաները ուշադիր հետեւում են Էրդողանի ուղեւորությանը՝ հայտնաբերելու այն բանի նշանների առկայություն, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդիպումը կարող է վերացնել Ս-400 գործարքի պատճառով ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքները:
CNN Turk-ը հայտնել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանը վերջերս հայտարարել էր ազատ առեւտրի հնարավոր համաձայնագրի մասին, որը կներառեր Թուրքիայի մասնակցություն F-35 ծրագրին, ինչպես նաեւ Patriot-ի գնում:
Սակայն հնարավոր համաձայնագրի մասին հարցին պատասխանելիս Էրդողանն ուրբաթ ասել էր, որ 2 երկրները այդպիսի համաձայնագրի մանրամասներ չեն քննարկել, եւ հավելել էր, որ այս խնդիրը Թուրքիայի եւ ԱՄՆ առեւտրի նախարարությունների միջեւ է:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի