Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

Թրամփի եւ Զելենսկու զրույցի շուրջ սկանդալը նոր թափ է ստանում

Նախօրեին հրապարակված իրազեկիչի զեկույցի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սեփական քաղաքական շահեր հետապնդելով, ոչ միայն չարաշահել է լիազորությունները՝ փորձելով հասնել 2020 թվականի ընտրություններին Ուկրաինայի միջամտությանը, այլեւ Սպիտակ տունը փորձել է «արգելափակել» նման վարքագծի ապացույցները, փոխանցում է Reuters-ը:

Իրազեկիչի բողոքը գաղտնազերծել եւ հրապարակել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեն:


Բողոքը, մասնավորապես, վերաբերում է Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հուլիսի 25-ի հեռախոսային զրույցին, որի ժամանակ ԱՄՆ առաջնորդն իր գործընկերոջը կոչ է անում քննություն անցկացնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի դեմ, որն աշխատել է ուկրաինական գազային ընկերությունում:

Բողոքի մասին տեղեկություններից հետո բռնկված սկանդալի հետեւանքով Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հայտարարել են քննության մեկնարկի մասին Թրամփի նկատմամբ իմփիչմենթի պաշտոնական ընթացակարգի շրջանակում՝ նրան մեղադրելով արտասահմանյան օգնության դիմելու մեջ, որ հաջորդ տարվա ընտրությունների նախաշեմին Բայդենին վարկաբեկի:

Զեկույցում նշված է, որ Թրամփը գործել է սեփական քաղաքական շահերն առաջ մղելու համար, իսկ Սպիտակ տան պաշտոնյաները միջամտել են ապացույցներն առանձին համակարգ տեղափոխելու համար:

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ջոզեֆ Մագուայերը հինգշաբթի կոմիտեում ելույթ ունենալիս ասել է, որ իրազեկիչն, իր կարծիքով, «ճիշտ է վարվել»: «Ես կարծում եմ, որ նա այդ ճանապարհին յուրաքանչյուր քայլը կատարելիս օրենքին է հետեւել»,- ասել է Մագուայերը:

Իրազեկիչի անձն առայժմ չի բացահայտվում:

Թրամփը հերքում է որեւիցե խախտում կատարելը:

Մերկացնողի հայտարարության մեջ նշված է, որ Թրամփն անձամբ է կարգադրել հուլիսի 25-ից կարճ ժամանակ առաջ դադարեցնել Ուկրաինային օգնությունը. այդ օրն էր տեղի ունեցել Ուկրաինայի նախագահի հետ զրույցը, փոխանցում է BBC-ն:

Ներկայացուցիչների պալատը նախօրեին հրապարակել է հայտարարության տեքստի կրճատ տարբերակը: Դրանում, մասնավորապես, նշված է.

«Իմ պաշտոնական պարտականությունների կատարման գործընթացում ես կառավարության մեծ թվով աշխատակիցներից տեղեկություն եմ ստացել, որ Միացյալ Նահանգների նախագահը իր իշխանական լիազորություններն օգտագործում է, որ խնդրի արտասահմանյան պետության մջամտությունը 2020-ի ամերիկյան ընտրություններին: Ի թիվս այլոց՝ միջամտությունը ներառում է արտասահմանյան պետության վրա ճնշման գործադրում, որ այն քննություն անցկացնի նախագահի տեղական գլխավոր մրցակիցներից մեկի դեմ: Նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին այս ջանքերի գործում կենտրոնական անձ է: Տպավոություն է ստեղծվում, որ դրա մեջ ներգրավված է նաեւ գլխավոր դատախազ Բարրը»:

Լսումների արդյունքում կոնգրեսականների հիմնական եզրահանգումն այն էր, որ Ջոզեֆ Մագուայերի միանգամայն հակասական գործողությունների պատճառով նախագահի մասին այդքան կարեւոր տեղեկությոնը կարող էր Կոնգրեսի ուշադրությունից վրիպել:

Նրանց կարծիքով՝ զանգի հետ կապված պատմությունը հայտնի է դարձել միայն ԱՄՆ հետախուզական ծառայությունների գլխավոր տեսուչ Մայքլ Աթքինսոնի աչալրջության շնորհիվ, որը հետախուզության հարցերով կոմիտե է ուղարկել 2 նամակ:

Ջոզեֆ Մագուայերը կոնգրեսականներին խոստացել է իր ուժերի սահմաններում ամեն ինչ անել՝ մերկացնողին եւ գլխավոր տեսուչ Մայքլ Աթքինսոնին պաշտպանելու նախագահի շրջապատի հնարավոր վրեժխնդրությունից:

Լսումների ավարտին Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը Ուկրաինայից ներողություն է խնդրել եւ ուկրաինացի գործընկերներին հավաստիացրել, որ ԱՄՆ-ն լիովին աջակցում է Ռոսաստանի դեմ նրանց պայքարին, կոռուպցիայի դեմ պայքարին եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու ցանկությանը:

Շիֆի խոսքով՝ ԱՄՆ գործող նախագահն իր գործողություններով վարկաբեկել է ժողովրդավարություն հասկացությունը, բայց կայացած լսումներն այն փաստի լավագույն օրինակն են, որ ամերիկյան ժողովրդավարությունը ողջ է:

Ջո Բայդենը, որը 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից մասնակցող հիմնական թեկնածուներից մեկն է, իր դեմ Դոնալդ Թրամփի առաջադրած մեղադրանքներն անվանել է ընտրությունները «կեղծելու» փորձ: Հանրապետականների մեղադրանքները մեկնաբանելով՝ Բայդենը հայտարարել է. «Խոսքն իմ մասին չէ... Սա մարտավարություն է, որը նախագահն օգտագործում է՝ փորձելով կեղծել ընտրությունները, որպեսզի մենք չկենտրոնանանք կենսական նշանակություն ունեցող հարցերի վրա»,- հայտարարել է քաղաքական գործիչը: