Իրանը այլեւս չպետք է վստահի եվրոպացիներին. Խամենեի
Իրանը այլեւս չպետք է վստահի եվրոպացիներին, քանի որ նրանք 2015 թվականի միջուկային գործարքով իրենց 11 պարտավորությունները չեն կատարել ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ, այթոլլահ Ալի Սայեդ Խամենեին, փոխանցում է Press TV-ն:
Նրա խոսքով՝ բանակցություններին մասնակցած իրանցի պաշտոնատար անձինք ասում են, որ եվրոպացիները չեն կատարել իրենց պարտավորություններից ոչ մեկը: «Սա ամենածանրակշիռ պատճառն է, թե ինչու մենք չպետք է նրանց վստահենք ոչ մի ոլորտում»,- ասել է նա
«Չնայած իրենց խոստումներին, եվրոպացիները գործնականում հավատարիմ են մնացել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին եւ ոչ մի գործողություն չեն ձեռնարկել»,- ասել է Իրանի հոգեւոր առաջնորդը:
Նրա խոսքով՝ քիչ հավանական է, որ նրանք ապագայում Իսլամական Հանրապետության համար ինչ-որ բան կանեն, եւ հենց այս պատճառով Իրանը չպետք է հույս դնի եվրոպացիների վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց