Հայերի կոտորածների մասին Իսրայելի վարչապետի գրառմանն արձագանքել են Թուրքիայի նախագահականից
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրառմանը։ Գրում է «ermenihaber.am»-ը։
Հիշեցնենք, որ Նեթանյահուի գրառման մեջ ասվում էր.
«Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ»։
Ֆահրեթթին Ալթունը ի պատասխան գրել է.
«Բենյամին Նեթանյահուն մինչև կոկորդը խրված է անօրինականության հետ կապված մեղադրանքների մեջ և փորձում է նորից ներքին խնդիրներից շեղել հանրության ուշադրությունը։ Ավելի լավ չի՞ լինի, որ նա սեփական ժամանակը ծախսի դատական լսումների նախապատրաստման աշխատանքների համար, քան թե հարձակվի մի առաջնորդի վրա, ով իրականում կարողանում է հաղթել ընտրություններում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց