ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է հետաքննություն սկսել Facebook-ի դեմ
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը արդարադատության նախարարությանը հանձնարարել է հակամենաշնորհային հետաքննություն սկսել Facebook-ի դեմ, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին, որն էլ հղում է կատարել աղբյուրներին։
Ներկայում հետաքննությունն անցկացնում է Դաշնային առեւտրային հանձնաժողովը (FTC)։ Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ մայիսին արդարադատության նախարարության հետ կնքվեց համաձայնագիր, որի շրջանակում FTC-ը սկսեց զբաղվել Facebook-ի եւ Amazon-ի իրավական վեճերով, իսկ գերատեսչության հակամենաշնորհային բաժինը՝ Google Alphabet-ի եւ Apple-ի հետաքննությամբ։
Ինչպես նշել է գործակալության զրուցակիցներից մեկը, ներկայում համաձայնագիրը վերանայել են, քանի որ Ուիլյամ Բարը մտադիր է հանդես գալ Facebook-ի օգտին։ Հարցին ծանոթ երկու աղբյուրների խոսքով՝ FTC-ի հետ համաձայնագիրը չի տարածվում չորս ընկերությունների գործողությունների վրա։
Մյուս աղբյուրի խոսքով՝ արդարադատության նախարարության պաշտոնյաներն իրենց պարտքն են համարում կատարել գերատեսչության հակամենաշնորհային բաժնի հանձնարարությունը։ Գործակալության աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ FTC-ի նախագահ Ջո Սայմոնսը արդարադատությայն նախարարություն նամակ է ուղարկել։ Մյուս աղբյուրը հաստատել է, որ գերատեսչությունն ուղերձը ստացել է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց