Նյու Յորքում կայացել է Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը
ՄԱԿ ԳԱ-ի կուլիսներում կայացել է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Դրանից առաջ երկու առաջնորդները կարճ պատասխանել են լրագրողների հարցերին։ Մասնավորապես, ե՛ւ Թրամփը, ե՛ւ Զելենսկին բարձր են գնահատել ամերիկա-ուկրաինական շփումների զարգացումը բարձրագույն մակարդակում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Թրամփը նորից կրկնել է, որ ինքը որեւէ ճնշում չի գործադրել իր ուկրաինացի գործընկերոջ վրա հեռախոսազրույցի ընթացքում, որը ամբողջությամբ հրապարակվել է։
Զելենսկին եւս հաստատել է, որ որեւէ ճնշում չի եղել՝ ընդգծելով, որ Ուկրաինան ժողովրդավարական եվրոպական երկիր է՝ ժողովրդավարական ինստիտուտներով։ Նա նաեւ նշել է, որ որպես այդ երկրի նախագահ՝ չի կարող ստիպել դատախազին որեւէ կոռուպցիոն գործի հետաքննություն անցկացնել։ Զելենսկին կրկին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին ուկրաինական պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նպատակաուղղված աջակցության համար։
Նա նշել է, որ միայն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ միասին իր երկիրը կկարողանա դադարեցնել պատերազմը Ուկրաինայի արեւելքում։
Թրամփը հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հանուն Դոնբասում խաղաղության կհամագործակցի ուկրաինացի նոր առաջնորդի հետ։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի