«Ինձ վրա ճնշում գործադրել կարող է միայն որդիս». Զելենսկին՝ Թրամփի հետ հեռախոսազրույցի և նրա կողմից «ճնշումների» մասին (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ռոսիա 24» հեռուստաալիքի լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց հեռախոսազրույցի ժամանակ ճնշում չի գործադրել իր վրա:
«Ինձ վրա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել, որովհետև ես անկախ Ուկրաինայի նախագահն եմ: Ինձ վրա ճնշում կարող է գործադրել միայն մի մարդ՝ իմ որդին, որը 6 տարեկան է»,- ասել է նախագահը:
Հեռախոսազրույցը երկու երկրների նախագահների միջև տեղի էր ունեցել հուլիսի 25-ին: Ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը մի քանի անգամ պահանջել է Զելենսկիից հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ. Հանթեր Բայդենը եղել է ուկրաինական Burisma Holding մասնավոր գազային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Նշենք, որ Ջո Բայդենը մասնակցելու է 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական մրցապայքարին:
Այս սկանդալից հետո Կոնգրեսը պաշտոնազրկման գործընթաց է սկսել ԱՄՆ նախագահի հանդեպ:
Թրամփը հայտնել է, որ Զելենսկիի հետ հեռախոսազրույցի սղագրությունը կհրապարակվի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց