Պեկինում կկգործի նոր, աշխարհում խոշորագույն «Դասին» միջազգային օդանավակայանը
Պեկինում պաշտոնապես աշխատանքը սկսել է նոր, աշխարհում խոշորագույն «Դասին» միջազգային օդանավակայանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:
Նախապես ծրագրված էր, որ օդանավակայանը սկսելու է գործել սեպտեմբերի 30-ին, սակայն, չինական լրատվամիջոցների տեղեկություններով, օդանավակայանը առաջին չվերթները կսկսի սպասարկել արդեն չորեքշաբթի:
Օդանավակայանի շինարարական նախագծի ղեկավար Լի Ցզյանհուան ավելի վաղ ասել էր, որ SkyTeam դաշինքի մեջ մտնող բոլոր ավիաընկերությունները կգան նոր միջազգային օդանավակայան, իսկ Star Alliance-ի անդամ ավիաընկերությունները կմնան «Շոուդու» («Մայրաքաղաքային») միջազգային օդանավակայանում:
Աշխարհում խոշորագույն «Դասին» միջազգային օդանավակայանի շինարարությունը, որը սկսվել էր 5 տարի առաջ, ավարտվել է այս տարվա հունիսի 30-ին:
«Դասին» օդանավակայանը տեղակայված է Պեկինից հարավ՝ քաղաքի կենտրոնից 46 կմ հեռավորությամբ: Նոր օդանավակայանը կունենա 4 թռիչքուղի եւ տարեկան կկարողանա ընդունել մինչեւ 620 հազար չվերթ: Ըստ նախագծի՝ օդանավակայանի թողունակությունը 2025 թվականին կարող է կազմել 72 մլն մարդ: Դրանից բացի, 2025 թվականին Պեկինի նոր օդանավակայանը պետք է մշակի տարեկան մինչեւ 2 մլն տոննա բեռ:
«Դասինը» դիրքավորվում է որպես ամենախոշոր միջազգային օդային հաբ եւ աշխարհում օդանավակայանի սպասասրահի ամենաբարդ ինժեներական նախագիծ: Դրա տանիքը արդեն ճանաչվել է որպես աշխարհում ամենամեծ պողպատե տանիք, որի մակերեսը հավասար է 25 ստանդարտ ֆուտբոլային դաշտի: Տանիքի դիզայնի մշակմանը մասնակցել է աշխարհահռչակ ճարտարապետ եւ դիզայներ Զահա Հադիդը: Դրանից զատ, «Դասինը» աշխարհում ամենախոշոր առանձին շենքն է՝ առանց կառուցվածքային կարերի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց