Ռոհանին անապացուցելի է համարում Սաուդյան Արաբիայի մեղադրանքները
Իրանի նախագահ Հասան Ռոհանին անապացուցելի է համարում Սաուդյան Արաբիայի պնդումները թագավորության նավթագործարանների վրա հրթիռային հարձակումներին Իրանի մասնակցության մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ զենքը, որով հարձակման են ենթարկվել օբյեկտները, եմենական չի եղել, որովհետեւ դրա վրա նրանք տեսել են «Յա-ալի» (մակագրությունը)։ Բայց այդ (արտահայտությունն) օգտագործում են Եմենի շիաները։ Պաշտոնական ներկայացուցիչը, որը մտածում է, թե բոլոր իրանցիները շիաներ են, իսկ եմենցիները շիաներ չեն, սխալվում է»- ասել է Ռոհանին Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։
Նա նշել է, որ աստծուն այդ դիմելաձեւն աղոթքներում օգտագործում են շիաները թե՛ Իրանում, թե՛ Եմենում, թե՛ Իրաքում։ Այս առնչությամբ նա անհիմն է անվանում մակագրությունը զենքի իրանական ծագման ապացույց համարելը։
Եմենցի ապստամբ հուսիները, որոնց դեմ կռվում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հայտարարել են, որ թագավորության նավթագործարանները սեպտեմբերի 14-ին գրոհել են իրենց շարժման գրոհայինները՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ չկա Եմենից գրոհի որեւէ ապացույց եւ դրանում մեղադրել է Իրանին։ Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, նույնպես կարծում է, որ Թեհրանն է մեղավոր գրոհների մեջ։ Իրանը չի ընդունում իր հասցեին արվող մեղադրանքները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց