Իրանի դեմ ցանկացած ագրեսիայի արդյունքը կլինի ոչ այլ բան, քան պարտությունը. Բաքերի
Իրանի դեմ ցանկացած ագրեսիայի արդյունքը կլինի ոչ այլ բան, քան պարտությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, փոխանցում է Tasnim-ը:
«Թշնամիները, որոնք վախենում են Իրանի հետ պատերազմից, այսօր կանգնել են տնտեսական ահաբեկչության ճանապարհին...»,- ասել է գեներալ-մայոր Բաքերին:
«Մենք թշնամիներին բազմիցս նախազգուշացրել ենք, որ եթե ներխուժեն այս երկիր, նրանց հետ կվարվեն նույն կերպ, ինչպես ամերիկյան անօդաչուների եւ բրիտանական նավթային լցանավի հետ, եւ որ այդ ներխուժման արդյունքը կլինի գերությունն ու պարտությունը»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ այնպիսի երկրները, ինչպիսին են Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք ճանապարհից շեղվել են, պետք է կանգնեն Իրանի կողմում՝ տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու համար: «Հիմա, երբ մենք այսօր Իրանում ունենք անկախ պաշտպանական արդյունաբերություն, դրանք (ռազմական նվաճումները) պատկանում են մուսուլմանական աշխարհին, եւ յուրաքանչյուրը պետք է իմանա, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովվում է տարածաշրջանի երկրների համագործակցությամբ»,- հայտարարել է Բաքերին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի