Սնանկացել է աշխարհի հնագույն զբոսաշրջային ընկերությունը` Thomas Cook-ը
Այսօր գործունեությունն է դադարեցրել 1841 թվականին ստեղծված բրիտանական Thomas Cook զբոսաշրջային ընկերությունը, որը տասնամյակներ շարունակ համարվում էր ոլորտի առաջատարներից մեկը:
Տարեկան 19 միլիոն հաճախորդ սպասարկող Thomas Cook-ի ուղեգրերով այս պահին աշխարհի տարբեր հանգստավայրերում են գտնվում շուրջ 600 հազար զբոսաշրջիկներ, որոնցից 150 հազարը` Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են:
Պաշտոնական Լոնդոնը արդեն իսկ հայտարարել է, որ զբոսաշրջիկների` հայրենիք վերադարձի խնդրով զբաղվելու է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
Բրիտանական մամուլի գնահատմամբ դա կարող է դառնալ քաղաքացիական անձանց տարհանման ամենամեծ գործողությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր:
Thomas Cook-ի սնանկացման պատճառը նոր ներդրողների ներգրավման շուրջ բանակցությունների տապալումն է:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել էր 21 հազար աշխատակից ունեցող և ավելի քան 2 միլիարդ դոլարի պարտք կուտակած ընկերությանը շտապ ֆինանսական օժանդակություն տրամադրել:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի