Միլիարդատեր Բերոն Հիլթոնը մահացել է՝ գրեթե ոչինչ չթողնելով իր ընտանիքին
Լոս Անջելեսում 91 տարեկան հասակում մահացել է Hilton հյուրանոցների ցանցի սեփականատեր Բերոն Հիլթոնը: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է նրա թոռնուհի Փերիս Հիլթոնը՝ կից հրապարակելով իրենց համատեղ ընտանեկան լուսանկարները:
«Նա լեգենդ էր, երազող, պայծառ, գեղեցիկ, բարի. ձեռքբերումներով ու արկածներով լի կյանք է ապրել»,- գրել է Փերիսը՝ հավելելով, որ մանկուց օրինակ է վերցրել գործարար պապիկից:
Բերոնը հյուրանոցների ցանցի հիմնադիր Կոնրադ Հիլթոնի որդին էր: 30 տարի նա զբաղեցրել է Hilton Hotels Corporation-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա մեծացրել է հյուրանոցների թիվն ու միլիարդատեր դարձել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, 2007-ին Բերոնը հայտարարել է, որ կգնա իր հոր հետքերով՝ իր 2.3 մլրդ դոլար գնահատվող կարողության 97 տոկոսը թողնելով «Կոնրադ Հիլթոն» հիմնադրամին: Այդպիսով, նա իր ընտանիքի անդամներին զրկել է իր կարողությանը հավակնելու հնարավորությունից:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի