Իսրայելի պատասխանն Ադրբեջանին
Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի կառավարության որոշումը եւ հրեական պետության ԱԳՆ դրական արձագանքը Բաքվում խուճապ են առաջացրել: Ադրբեջանական քարոզչությունը ոտքի է հանել Իսրայելի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին՝ փորձելով հակազդել հայ-իսրայելական հարաբերությունների բարելավմանը: Երեւում է, Բաքվի այդ քայլերն Իսրայելի կառավարական շրջանակների համար անընդունելի են: Իսրայելցի քաղաքագետ Յուրի Բոչարովը, ամենայն հավանականությամբ արտահայտելով պաշտոնականին շատ մոտ տեսակետ, Բաքվին զգուշացրել է չխառնվել հրեական պետության ներքին գործերին, չփորձել ծագումով Ադրբեջանից հրեաներին տրամադրել Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշման դեմ: Այդ մասին նա բաց տեքստով ասել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին. «Չպետք է մոռանալ, որ թեեւ մենք ծագումով Ադրբեջանից ենք եւ սիրում ենք մեր փոքր հայրենիքը, մենք Իսրայելի քաղաքացիներ ենք եւ պաշտպանում ենք մեր երկիրը: Այդ պատճառով տարօրինակ կլիներ, եթե մենք հանդես գայինք մեր կառավարության միջազգային կապեր զարգացնելու ցանկության դեմ»- ասել է նա: Բայց ավելի դիտարժանը Բոչարովի հաջորդ միտքն է. «Մեր մտքով իսկ չի անցնում՝ դիմել Ադրբեջանի հրեական համայնքին՝ խնդրելով հասնել Բաքվում Իրանի, մի երկրի, որ հանդես է գալիս հանուն Իսրայելի ոչնչացման, դեսպանատան փակմանը»:
Սա, թերեւս, կարելի է համարել Իսրայելի պաշտոնական պատասխան Ադրբեջանին, որը նաեւ նախազգուշացում է՝ եթե Բաքուն փորձի Իսրայելում ծագումով Ադրբեջանից հրեաներին տրամադրել կառավարության դեմ, ապա Իսրայելը գործի կդնի Ադրբեջանում հրեական համայնքի հնարավորությունները: Երեւում է, ադրբեջանական իշխանությունները ճիշտ են ըմբռնել իրավիճակի նրբությունը: Քարոզչություն է ծավալվում, որ հայ-իսրայելական հարաբերությունների բարելավումը «չի կարող նվազեցնել Իսրայելի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց