Վերջին 30 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժը Ալբանիայում (լուսանկարներ)
Ալբանիայում սեպտեմբերի 21-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 68 մարդ է վիրավորվել, հաղորդում է Albanian Daily News-ը:
Նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են Տիրանա և Դուրես քաղաքների հիվանդանոցներ:
Աղբյուրի տվյալներով՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Դուրես քաղաքից մեկ կիլոմետր արևմուտք ընկած շրջանում, իսկ օջախը՝ տասը կիլոմետր խորության վրա:
Տարերքից մի քանի րոպե անց 5,0 մագնիտուդով նոր ցնցում է տեղի ունեցել նույն շրջանում։
Ալբանիայի պաշտպանության նախարար Օլտա Հասկայի փոխանցմամբ՝ սա 30 տարում Ալբանիայում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ալբանիային մոտ գտնվող հունական Յանինա, Սալոնիկ, Լարիսա քաղաքներում և Կերկիրա կղզում (Կորֆու), Իոնական ծովում, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայում և Իտալիայի մի շարք շրջաններում:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի