Կլիմայի փոփոխությունը լուրջ սպառնալիք է. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին անհանգստացած է կլիմայի փոփոխությամբ, որը սպառնում է աշխարհին և անվտանգությանը: Այս մասին հայտնում է News.ru-ն:
Մոգերինին ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունն արդեն դարձել է ազգային անվտանգության խնդիր: Որպես օրինակ նա բերել է խմելու ջրի պակասի հետ կապված իրավիճակը, որն արդեն հանգեցնում է կոնֆլիկտի Մերձավոր Արևելքում:
«Մենք դա տեսնում ենք Գազայում և Հորդանանում: Մենք դա տեսնում ենք նաև Իրաքում, որտեղ ջրի վերահսկողությունն առավել ռազմավարական նշանակություն ունի, քան նավթի վերահսկումը»,- ասել է նա:
Մոգերինին հիշեցրել է, որ գրեթե մեկ միլիարդ մարդ ապրում է բնական աղետների գոտիներում, որոնցից շուրջ 400 միլիոնն այն երկրներում, որտեղ արդեն կան բախումներ: Դիվանագետն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել իրենց տարաձայնություններից և համագործակցել համընդհանուր սպառնալիքի շուրջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց