Պոմպեոն բացատրել է, թե ինչու ամերիկյան Patriot համակարգերը չեն կարողացել պաշտպանել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսել է օրերս տարածում գտած այն կարծիքի շուրջ, որ Սաուդյան Արաբիայի զինանոցում գտնվող ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերը թագավորության նավթավերամշակման գործարանների վրա հարձակման ժամանակ չեն կարողացել անհրաժեշտ դիմադրություն ցույց տալ, գրում է РИА Новости-ն:
Պոմպեոյի պնդմամբ` հակաօդային պաշտպանության նման համակարգերը գործում են «փոփոխական հաջողությամբ»:
Պոմպեոն նշել է, որ նույնիսկ աշխարհի ամենալավ զենիթահրթիռային համակարգերը երբեմն չեն կարողանում թիրախին հարվածել:
ԱՄՆ պետքարտուղարը, միևնույն ժամանակ, հերթական անգամ հարձակման համար մեղադրել է Իրանին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Saudi Aramco պետական նավթային ընկերության երկու գործարանների վրա, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Զոհերի և տուժածների, ինչպես նաև հասցված վնասի չափի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել: Մինչդեռ, հարձակումը լրջորեն ազդել է երկրի նավթարդյունաբերության ոլորտի վրա և հանգեցրել է արտադրության կրճատման՝ օրական մոտ 5 միլիոն բարելով՝ ներկայիս արտադրության ծավալի գրեթե կեսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց