Բոլթոնը խիստ քննադատության է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը: Այդ մասին հաղորդել է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նշվում է, որ նախկին խորհրդականը չի թաքցրել իր տարաձայնությունները նախագահի հետ: Մասնավորապես, նրան վրդովեցրել է Թրամփի որոշումը «Թալիբան» աֆղանական շարժման պարագլուխներին Քեմփ Դեւիդում ԱՄՆ-ի նախագահի քաղաքամերձ նստավայր հրավիրելու Թրամփի որոշումը: Նրա խոսքով՝ դա հարգանքի բացակության դրսեւորում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի նկատմամբ:
Բացի դրանից, Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ ցանկացած բանակցություններ «դատապարտված էին ձախողման»: Նրա խոսքով՝ այդ երկրները ցանկանում են բանակցություններ վարել միայն պատժամիջոցներից ազատվելու շուրջը՝ իրենց տնտեսությունների պաշտպանության համար:
Պետության ղեկավարի նախկին օգնականը նաեւ այն կարծիքին է, որ Թրամփի հրաժարումը հունիսին Իրանի զինված ուժերի կողմից ամերիկյան անօդաչու թռչող ապարատը խոցելու պատասխան գործողություններից «հող նախապատարաստեց» Թեհրանի հետագա «ագրեսիվ գործողությունների» համար: Նա ենթադրել է, որ պատասխան գործողությունների ձեռնարկման դեպքում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներ տեղի չէին ունենա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց