Ադրբեջանն առաջարկում է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանում և Ադրբեջանում դատապարտված քաղաքացիներին միմյանց փոխանցելու վերաբերյալ: Մասնավորապես, ըստ հայտարարության, Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ հետ:
Փոխանակման պատրաստակամության վերաբերյալ դիմումը Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն է ուղարկվել սեպտեմբերի 11-ին:
ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նա 2018 թվականի ամռանը սխալմամբ հայտնվել էր Ադրբեջանի սահմանին, որտեղից առևանգել էին ադրբեջանական հատուկ ծառայությունները: Իսկ 2019թ. օգոստոսի 12-ին Արցախի ՊԲ զորամասի մարտական դիրքից անհայտ հանգամանքներում անհետացել է զինծառայող, 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը՝ հայտնվելով ադրբեջանական կողմում:
Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը 2014 թվականի ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել են 22 տարվա ազատազրկման և ցմահ դատապարտման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենք պահելու և լրտեսության, նաև հայկական բանակի սպայի սպանության համար:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան