Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը
Նյու Յորքու՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
Նոր նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ շնորհավորելով նիգերիացի Թիջանի Մուհամադ Բանդեին Գլխավոր ասամբլեայի նոր նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ այս տարի օրակարգում են մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ խաղաղությունը, անվտանգությունը, աղքատության վերացումը, որակյալ կրթությունը, կլիմայական փոփոխության դեմ պայքարի միջոցներն ու համընդհանուր առողջապահությանը վերաբերող խնդիրները:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նյու Յորքում նա կմասնակցի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց