Չինաստանը 400 մլրդ դոլարի չափով վարկային գիծ է բացել Իրանի հետ առեւտրի համար
Չինաստանը 400 մլրդ դոլարի չափով վարկային գիծ է բացել Իրանի հետ առեւտրի համար: Թեհրանի առեւտրի պալատի ներկայացուցիչ Ֆարիալ Մոստոֆին հայտարարել է, որ 400 մլրդ դոլարի չափով վարկային գիծը գործարկվել է, հաղորդում է Tasnim-ը:
Նա հավելել է, որ վարկային գիծը չինացի ներդրողներին թույլ կտա Իրանում ծրագրեր իրականացնել առանց սակարկման:
Իսկ ինչ վերաբերում է իրանական նավթի գնման համար 15 մլրդ դոլարի չափով վարկային գիծ տրամադրելու մասին Ֆրանսիայի առաջարկին, Մոստոֆին նշել է, որ այդ ծրագիրը չի իրականացվի, եթե ԱՄՆ-ը Ֆրանսիային թույլ չտա վարկային գիծ բացել:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան դեռեւս կարող է 15 մլրդ դոլարի չափով վարկային գիծ ստեղծել երկու երկրների կենտրոնական բանկերի միջեւ:
Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեհն իր հերթին հայտնել է, որ Իրանը պարտքի տակ կմնա, եթե 15 մլրդ դոլարի չափով վարկ ստանա:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ իրանական նավթի եկամուտներով երաշխավորված վարկային գիծ տրամադրելու մասին բանակցությունները կշարունակվեն, սակայն ԱՄՆ-ի կողմից հաստատումը վճռորոշ կլինի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց