Ժիրինովսկին առաջարկել է ուսումնական տարին սկսել հոկտեմբերից
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է «տեղաշարժել» արձակուրդների ժամանակացույցը և ուսումնական տարին սկսել հոկտեմբերից, գրում է РИА Новости-ն:
«Տեսե´ք, հիմա սեպտեմբեր է. բոլորը սկսել են ուսումնական տարին, իսկ մենք նրանց (կրթության ոլորտի հետ կապ ունեցող անձանց) թույլ չենք տալիս հանգստանալ: Միջազգային ճամբարները, հանգստավայրերը, առողջարանները կիսադատարկ են…Ինչո՞ւ…Եկե´ք ուսումնական տարին սկսենք հոկտեմբերի մեկից, իսկ տարին կավարտենք հուլիսին: Ամառային արձակուրդները կձգվեն օգոստոսից մինչև սեպտեմբերի վերջ, այսինքն` մենք չենք առաջարկում կրճատել ուսումնական տարին»,- ասել է Ժիրինովսկին:
Նա հավելել է, որ ամառային արձակուրդները տեղափոխելով` կերկարաձգեն ամառվա տևողությունը:
«Մայիս, հունիս, հուլիս ամիսներին բոլոր տեղերում էլ լավ է: Եկե´ք հնարավորություն տանք մարդկանց, որոնց բնակավայրերում օգոստոս, սեպտեմբեր ամիսներին արդեն աշուն է, մեկնել հարավ հանգստանալու»,-նշել է Ժիրինովսկին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի