Նավթի գնի կտրուկ աճ միջազգային շուկայում
Ընդամենը մի քանի ժամում նավթի գինը միջազգային շուկայում աճել է շուրջ 13 տոկոսով: Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց այսօր 70 դոլար են վճարում:
Վառելիքի գնի կտրուկ աճը արձանագրվել է Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթահորերից մեկի և նավթամշակման գործարանի դեմ անցած շաբաթավերջին իրականացված հարձակումներից հետո: Դրանց պատասխանատվությունը ստանձնեցին Եմենում գործող շիա զինյալները` հութիները: Իրանամետ զինյալների պնդմամբ՝ սաուդյան նավթային օբյեկտների դեմ հարձակումների ընթացքում մեկ տասնյակ անօդաչու հարվածային թռչող սարքեր են կիրառվել:
Հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման օրական ծավալները նվազեցրել է 50 տոկոսով կամ շուրջ 6 միլիոն բարելով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց