Ասադը համընդհանուր համաներման հրաման է ստորագրել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է հրաման՝ երկրում համընդհանուր համաներման մասին։ Այն կտարածվի հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչև 2019 թվականի սեպտեմբերի 14-ը։ Փաստաթուղթը հրապարակել է Սիրիայի պետական SANA գործակալությունը։
Մասնավորապես, նշվում է, որ մահապատիժը ևցմահ բանտարկությունը կփոխարինվեն 20 տարի ժամկետով տքնաջան աշխատանքով։
Համաձայն հրամանի՝ ցանկացած պատժից լիովին ազատվում են անբուժելի հիվանդ դատապարտյալները, ովքեր հասել են 75 տարեկանի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պատերազմը Սիրիայում ավարտվել է, և երկիրն աստիճանաբար վերադառնում է խաղաղ կյանքի։ Նրա խոսքով՝ լարվածության առանձին օջախները պահպանվում են միայն տարածքներում, որոնք չեն վերահսկվում Սիրիայի կառավարության կողմից։ Այդ տարածքների թվում են Իդլիբն ու Եփրատի արևելյան ափը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց