Հայտնի է Բլենհեյմի պալատից գողացված ոսկե զուգարանակոնքի արժեքը
Բրիտանացի իրավապահները շարունակում են փնտրել Բլենհեյմի պալատից գողացված ոսկե զուգարանակոնքը, հաղորդում է РЕН ТВ-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պալատի գլխավոր կառավարիչ Դոմինիկ Հերը հայտարարել է, որ գողացված իրի իրական արժեքը կազմում է մոտ 4.8 մլն ֆունտ կամ 6 միլիոն դոլար:
Հերը նշել է, որ կողոպուտից հետո որոշում է կայացվել վերանայել անվտանգության համակարգը, որն ակնհայտ խնդիրներ ունի:
Նշվում է, որ զուգարանակոնքը պատրաստել է իտալացի Մաուրիցիո Կատելանը և անվանել այն «Ամերիկա»: Պալատում կես կատակ նշում են, որ երգիծական արվեստի գործն արտացոլում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Օքսֆորդշիր կոմսության Բլենհեյմի պալատում գիշերը կողոպուտ է տեղի ունեցել, որի ժամանակ գողացել են 18 կարատանոց ոսկուց պատրաստված զուգարանակոնքը: 18-րդ դարի պալատում, որտեղ ցուցադրվելիս է եղել զուգարանակոնքը, ծնվել է Ուինսթոն Չերչիլը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց