Սնոուդենը հայտնել է Ֆրանսիայում ապաստան ստանալու ցանկության մասին
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ դեռևս 2013-ին ապաստան է հայցել Ֆրանսիայում և ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջապես տրամադրի այն, հաղորդում է Коммерсант-ը:
«2013 թվականին Ֆրանսիայում ապաստան եմ խնդրել Ֆրանսուա Օլանդի օրոք: Իհարկե, շատ կցանկանայի, որ պարոն Մակրոնը ինձ ապաստանի իրավունք տա», - ասել է Սնոուդենը France Inter-ին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ «միակ վայրը, որտեղ ամերիկացի վերլուծաբանը կարող է խոսել, ոչ թե Եվրոպան է, այլ Ռուսաստանը»:
Նշվում է, որ Էդվարդ Սնոուդենը, ավելի վաղ, The Guardian- ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ երկու տարի առաջ Ռուսաստանում ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու` ամերիկացի Լինդսի Միլսի հետ:
Հիշեցնենք, որ 2013-ին Էդվարդ Սնոուդենը հրապարակել էր ամերիկյան հետախուզական ծառայությունների էլեկտրոնային հետախուզության մեթոդները, ներառյալ արտասահմանյան առաջնորդների միջև հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսումը: Գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո նախկին գործակալը հեռացել էր ԱՄՆ-ից՝ ապաստան հայցելով միաժամանակ մի քանի երկրում, այդ թվում՝ նաև Ռուսաստանում: 2014 թվականի օգոստոսի 1-ին նա երեք տարով կացության թույլտվություն է ստացել Ռուսաստանում, իսկ հետագայում այդ ժամկետը նույնքան երկարաձգվել է: ԱՄՆ-ում Սնոուդենը մեղադրվում է լրտեսության մեջ և նրան սպառնում է երկարատև բանտարկություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց