Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին
ԽՍՀՄ տարիներին մշակված, ստորջրյա «Շկվալ» հրթիռն ունի եզակի բնութագիր, որը դեռևս հասանելի չէ նույն դասի ամերիկյան զենքին: Ռուսական ստորջրյա հրթիռները կարողանում են ամբողջովին փոխել ծովում ռազմական գործողությունների ռազմավարությունն ու մարտավարությունը: Նման տեսակետ են հայտնել ռազմական փորձագետները՝ ամերիկյան National Interest պարբերականի հոդվածում, հաղորդում է Life.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ ինչպես նշված է հոդվածում, ստորջրյա օբյեկտների առավելագույն արագությունը չի գերազանցել 50 հանգույցը: Եվ, առհասարակ, այս ցուցանիշը մինչև այժմ զգալիորեն չի փոխվել: Սակայն «Շկվալ»-ի առավելագույն արագությունը հասնում է մինչև 200 հանգույցի (ժամում մոտ 370 կմ): Նման արագություն այդ հրթիռին հնարավորություն է տալիս զարգացնել հրթիռային շարժիչը:
Բացի այդ, սովետական և ռուս ինժեներները լուծել են նաև հրթիռի ջրակայունության խնդիրը. Երբ «Շկվալը» շարժվում է, ջուրը տաքանում է՝ ընդհուպ մինչև գոլորշիացում: Այսպիսով, հրթիռն իրականում շարժվում է գոլորշու պղպջակի միջով:
Ըստ փորձագետների՝ հրթիռի արդյունավետության հիմնական ցուցանիշն այն է, որ «Շկվալը» երաշխավորված կարող է ոչնչացնել ցանկացած թիրախ, քանի որ ունի միջուկային մարտագլխիկ: Ինչպես եզրակացնում է հոդվածի հեղինակը, նման զենքը ունակ է «գրավել ամբողջ աշխարհը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց