Ամերիկան Ուկրաինային տրամադրում է 390 միլիոն դոլար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով վերանայել է 250 միլիոն դոլարի ամերիկյան ռազմական օգնության ծրագիրը սառեցնելու որոշումը և արտոնել է գումարի փոխանցումը Կիևին:
Այդ ծրագրով նախատեսվում է ուկրաինական զինուժին տրամադրել ուսումնական աջակցություն և հանդերձանք:
Ուկրաինայի զինուժը երկրի արևելյան շրջանում պայքար է մղում Ռուսաստանի աջակցությամբ գործող զինյալ անջատականների դեմ:
Ուկրաինայում 2014 թվականից մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 13 մարդ:
«Շնորհակալ եմ և երախտապարտ եմ նրան {ԱՄՆ նախագահ Թրամփին}»,- այսօր հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
Նա բացել է Յալտայում գումարված Եվրոպական ռազմավարության խորհրդաժողովը, որը կազմակերպել է ուկրաինացի մեծահարուստ Վիկտոր Պինչուկը:
Նախկինում հեռուստաաստղ Զելենսկին ասել է, թե «Միացյալ Նահանգների նախագահ ընտրված նախկին հեռուստաաստղ Թրամփի հետ» ունի շատ լավ հարավերություններ: «Միացյալ Նահանգները կարևոր ռազմավարական գործընկեր է»- ասել է Զելենսկին:
Նրա փոխանցմամբ, Ամերիկան Ուկրաինային է տրամադրում ոչ միայն խոստացած 250 միլիոն դոլարն, այլև լրացուցիչ 140 միլիոն՝ պետական դեպարտամենտի գծով:
Այդ գումարը փոխանցվում է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության ծրագրով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց