Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են արագացնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իսրայելի միջև Ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ պետությունների ղեկավարների հանդիպումից հետո, հաղորդում է ТАСС-ը:
«Երկու կողմերն էլ առանձին-առանձին շեշտեցին Իսրայելի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնությունը հնարավորինս արագ կյանքի կոչելու իրենց մտադրությունը»,- ասել է նախարարը:
Ըստ Լավրովի, երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես անդրադարձել են զբոսաշրջությանը՝ որպես համագործակցության հեռանկարային ոլորտներից մեկը:
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների նիստի նախապատրաստությունը, որը պետք է անցկացվի մինչև տարեվերջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց