Իտալիայի գյուղում բնակվելու համար իշխանությունները պատրաստ են վճարել ավելի քան 27 000 դոլար
Իտալական փոքր գյուղում բնակություն հաստատելու բոլոր ցանկացողներին իշխանությունները պատրաստ են վճարել տարեկան ավելի քան 27 000 դոլար, հաղորդում է CNN-ը:
Վայրի, գեղեցիկ, սակայն մոռացված Մոլիզե շրջանը, որը տեղակայված է Հռոմից դեպի արեւելք, հայտարարել է, որ կվճարի մարդկանց, որոնք պատրաստ են բնակություն հաստատել 106 քիչ բնակեցված գյուղերից մեկում այդ բնակավայրերի վերացումը կանխելու համար:
Այդ առաջարկը ընդունած ցանկացած մարդ կստանա ամսական 700 եվրո մինչեւ երեք տարի ժամկետով: Դա կօգնի նրանց հիմնավորվել շրջանում, որը հայտնի է իր կանաչ արոտավայրերով, ձիթապտղի այգիներով եւ լեռնային բարձունքներով: Ընդ որում՝ նոր բնակիչները պետք է պարտավորվեն փոքր բիզնես ձեռնարկել տեղի տնտեսությունում իրենց ներդրումն ունենալու համար:
«Ես ցանկանում եմ, որ իմ շրջանը վերածնվի եւ խուսափի «ուրվական բնակավայրերի» վերածվելու վտանգից», ասել է տարածաշրջանային խորհրդական Անտոնիո Թեդեսկին, որը եւ նախաձեռնել է այդ գաղափարը:
Երիտասարդների եւ երեխաներ ունեցող զույգերի տեղափոխումը հատկապես ողջունվում է ծրագրում, որը պաշտոնապես կմեկնարկի սեպտեմբերի 16-ին:
«Նպատակը գյուղին նոր շունչ հաղորդելն ու տեղի տնտեսությունը թարմացնելն է»,-ասել է Թեդեսկին: «Նորեկները կարող են սկսել ցանկացած բիզնես մեր ֆինանսական աջակցությունը ստանալու համար. փոքր հյուրանոց, ռեստորան, սրճարան, փոքրիկ գյուղական ֆերմա, արհեստանոց, գրադարան կամ խանութ»:
Վերջին տարիներին հազարավոր մարդիկ լքել են Մոլիզեն: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականից այդ շրջանում ապրող մարդկանց թիվը կրճատվել է 9 000-ով, ինչի հետեւանքով դրա բնակչությունը հասել է 305 000-ի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց