Մելանյա Թրամփն իր վերարկուով ակնարկել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ու զայրացրել ամերիկացիներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի հագուսը հունից հանել է ամերիկյան հանրությանը։ Առաջին տիկինը Twitter-ում լուսանկար է հրապարակել թիվ 93 թռիչքի հուշարձանից, որում ամուսնու հետ պատկերված է՝ տեսախցիկին մեջքով կանգնած։

Սեպտեմբերի 11-ին ամուսինները հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը, որը 2001թ.-ին տեղի է ունեցել Նյու Յորքում։ «Մենք միշտ կհիշենք սեպտեմբերի 11-ը»,- լուսանկարը մակագրել է Մելանյան։ Սակայն ամերիկացիներին զայրացրել է առաջին տիկնոջ զգեստը։ Հագուստի փեշի հատվածում բացվածքը սպիտակ թելերով այնպես է եզերված, որ հիշեցնում է երկվորյակ աշտարակներից մեկը։ Ավելին, դրանից աջ կոճակ է կարված, եւ տպավորություն է ստեղծվում, թե «աշտարակի» մեջ օբյեկտ է մխրճվում, որը նման է ինքնաթիռի։

Բլոգերները հագուստի անհաջող ընտրության համար սկսել են քննադատել Թրամփի ոճաբաններին։ Որոշ օգտատերեր հրաժարվել են հավատալ, որ նախագահի կինը չի նկատել վերարկուի տարօրինակ դիզայնն ու կոճակի անհեթեթ դիրքը եւ դա հատուկ է արել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց