«Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը Բելառուսի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը Բելառուսի արտաքին քաղաքականության բացարձակ առաջնահերթությունն է, գրում է РИА Новости-ն:
«Ձեր երկիրը (Ռուսաստանը) Բելառուսի հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, իսկ երկու եղբայրական ժողովուրդներին միմյանց հետ կապում է ընդհանուր պատմությունը, ընկերական ու բարիդրացիական հարաբերությունները: Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը բելառուսական արտաքին քաղաքականության անքննարկելի առաջնահերթությունն է հանդիսանում»,- ասել է Լուկաշենկոն՝ Մինսկում ընդունելով ՌԴ դեսպան Դմիտրիյ Մեզենցևի դիվանագիտական հավատարմագրերը:
Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտեգրման զարգացման հետագա ռազմավարության հետ կապված հստակ որոշումներ կայացնել մինչև Միութենական պետության ստեղծման համաձայնագրի 20-ամյակի հիշարժան ամսաթիվը, «ինչն արդեն իրականացված է»:
2018 թվականի վերջին Մինսկն ու Մոսկվան պայմանավորվածություն են ձեռք բերել խնդրահարույց հարցերի և ինտեգրման զարգացման նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու շուրջ: Լուկաշենկոն և Պուտինն ընթացիկ տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երկկողմ հանդիպման արդյունքում հանձնարարել են մինչև տվյալ համաձայնագրի 20-ամյակի ամսաթիվը ինտեգրման խորացման ծրագիր մշակել և դրա իրականացման «ճանապարհային քարտեզը» պատրաստել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց