Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

ՌԴ-ում կտուգանեն օտարերկրյա համարանիշի մեքենաներով խախտում կատարողներին

ՆԳՆ-ն, տրանսպորտի, արդարադատության նախարարությունները, Դաշնային մաքսային ծառայությունը եւ ԱԴԾ-ն կառավարության հանձարարությամբ մշակում են համակարգ, որը թույլ կտա ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար տուգանել օտարերկրյա համարանիշերով ավտոմեքենաների վարորդներին։ Այժմ նրանց «երջանկության նամակ» ուղարկել գրեթե անհնար է. անհրաժեշտ տվյլաներ չկան։ Մոսկվայում կարգախախտների մեջ առաջատարն են ուկրաինացիները։ «Կոմերսանտի» տվյալներով՝ մայրաքաղաքի իշխանությունները եւ պետավտոտեսուչներն արդեն լուծումը գտել են. տեսուչները, ստանալով խախտողների ցուցակը, կկանգնեցնեն մեքենաները, կստուգեն ու կձեւակերպեն ղեկին գտնվող վարորդի հանդեպ մինչ այդ կայացված որոշումները։

Փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը հանձնարարել է ՆԳՆ-ին, տրանսպորտի, արդարադատության նախարարություններին, Դաշնային մաքսային ծառայությանն ու ԱԴԾ-ին, Մոսկվայի կառավարությանը, Ռոստրանսնադզորին եւ Ռուսաստանի ավտոապահովագրողների միությանը մինչեւ հոկտեմբերի 15-ը պատրաստել եւ կառավարություն ներկայացնել գործողությունների պլան («ճանապարհային քարտեզ») ՃՏ կանոնները խախտած եւ պատասխանատվությունից խուսափած օտարերկրացի վարորդներին պատժելու համակարգի ստեղծման մասին։ Հանձնարարությունն ամրացված է ճանապարհային երթեւեկության անվտանգության կառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությամբ։ Ակիմովի ներկայացուցիչը «Կոմերսանտին» հաստատել է այս փաստը։

Օտարերկրացի վարորդներին պատժելու խնդիրը քննարկվում է արդեն երկար տարիներ, բայց արդյունավետ լուծում դեռ չի գտնվել։ Խնդիրն ամենից սուր է Մոսկվայում։

Անցած մեկուկես տարում քաղաքում արձանագրվել է 1,86 մլն խախտում, որոնք կատարվել են օտարերկացի վարորդների կողմից (մայրաքաղաքի կառավարության տվյալներով)։ Միեւնույն ժամանակ, հաջողվել է կայացնել միայն 28,8 հազար որոշում, մնացած դեպքերում (խախտումների ընդհանուր թվի ավելի քան 98 տոկոսը) ավտոմեքենաների տերերի մասին տվյալներ չեն եղել։ Ամենից շատ խախտումներ կատարել են ուկրաինական համարներով մեքենաները (24 հազար մեքենա), հայկականները (1,75 հազար) եւ մոլդավականները (1,47 հազար)։ Թոփ տասնյակում են նաեւ բուլղարական, վրացական, գերմանական, լատվիական, ադրբեջանական գրանցմամբ մեքենաները։ Դաշնային մաքսային ծառայության տվյալները հաճախ լրիվ չեն, դրանք օգտագործել չի ստացվում։ Իսկ եթե կարգախախտը եկել է Բելառուսից կամ Ղազախստանից, ապա սահմանը հատելիս ավտոտիրոջ մասին տվյալները չեն գրանցվում։ 2018-ից գործում է միջկառավարական համաձայնագիր Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ կարգախախտների մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ, բայց տեղեկատվական փոխանակման արձանագրություն չկա։

Օտարերկրացիներին պատժելու խնդիրը քննարկվել է Պետխորհրդի երթեւեկության անվտանգության վերաբերյալ նիստի ընթացքում, այս տարվա հունիսին։ Դրա արդյունքների հիման վրա Վլադիմր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մինչեւ 2020 թվականի փետրվարի 1-ը «միջոցներ ձեռնարկել օտարերկրյա քաղաքացիներին եւ օտարերկրյա փոխադրողներին պատժի անշրջելիությունն ապահովելու համար»։

«Ъ»-ի տեղեկություններով՝ մոսկովյան իշխանությունները եւ Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչությունը որպես ժամանակավոր լուծում այսպիսի սխեմա են ստեղծել: Ճանապարհային երթեւեկության կազմակերպման մայրաքաղաքային կենտրոնը, խցիկների տվյալներն օգտագործելով, կկազմի արտասահմանյան համարանիշերով ամենաչարամիտ խախտողների ցուցակը: Տվյալները կփոխանցվեն Ճանապարհապարեկային ծառայությանը, որը մեքենան կկանգնեցնի փաստաթղթերի ստուգման համար: Եթե վարորդը խոստովանի կատարած խախտումները, կտեղափոխվի Մոսկվայի Պետտեսչություն, որտեղ նրա անվամբ կձեւակերպվեն վերջին 2 ամսվա ընթացքում հայտնաբերված բոլոր որոշումները (2 ամիսը վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն է): Հիշեցնենք, որ ոստիկանական բաժանմունք տեղափոխել է թույլ տալիս Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը:

Սեփականատիրոջ մասին տեղեկությունները մտնում են տվյալների բազա, որ հետո որոշումներ կայացվեն ավտոմատ: «Ъ»-ի տեղեկություններով՝ այս մեխանիզմը կսկսեն թեստավորել առաջիկայում, ընդ որում՝ ոչ միայն Մոսկվայում, այլ նաեւ մի շարք այլ տարածքներում:

Հետագայում պետք է տեղի ունենա ՆԳՆ, Դաշնային մաքսային ծառայության, ԱԴԾ, Ռոստրանսնադզորի եւ այլ գերատեսչությունների տեղեկատվական համակարգերի ինտեգրացիան՝ վարորդների մասին տեղեկություններ հավաքելու համար, սակայն առայժմ ոչ ոք չի կարող հայտնել ստույգ ժամկետները: