«ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ միլիտարիզմն իր շահերից չի բխում». Ռոհանին մեկնաբանել է Բոլթոնի պաշտոնաթողությունը
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ միլիտարիզմն իր շահերից չի բխում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողության ֆոնին, գրում է РИА Новости-ն:
«Այսօր թշնամու կողմից մեր հանդեպ կիրառվող առավելագույն ճնշման պայմաններում մեր միակ ճանապարհը դիմացկունությունն ու դիմադրություն ցուցաբերելու կարողությունն է: ԱՄՆ պետք է հասկանա, որ միլիտարիզմը և միլիտարիստների առկայությունն իր շահերից չի բխում:
Միլիտարիստները պետք է հեռանան, և ԱՄՆ-ն պետք է հրաժարվի հարձակողական քաղաքականությունից»,- ասել է Ռոհանին կառավարության նիստի ժամանակ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնից հեռացրել է իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին նրանց միջև գոյություն ունեցող տարաձայնությունների պատճառով: Թրամփը հավելել է, որ հաջորդ շաբաթ հանդես կգա հայտարարությամբ, թե ով է փոխարիելու Բոլթոնին նշված պաշտոնում:
Բոլթոնն իր հերթին հայտարարել է, որ պաշտոնից հեռանալու առաջարկն ինքն է անձամբ ներկայացրել նախագահին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց