Թունավոր սարդերը լցվել են բնակարան և խայթել քնած տղամարդուն
Անգլիական Սաութհեմփթոն քաղաքում «սև այրի» անունով հայտնի թունավոր սարդը խայթել է հորն ու որդուն: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 26-ամյա Լյուիս Պիրսը մի օր արթնացել է և հայտնաբերել, որ իրեն գիշերը 5 սարդ է խայթել: Տղամարդ զննել է իր երեխաներին և նույն նշաններն է գտել նաև իր երեք տարեկան որդու՝ Ֆրեդիի մարմնի վրա: Սուր ցավերի պատճառով բրիտանացին չի կարողանում աշխատանքի գնալ, նույնիսկ՝ ցնցուղ ընդունել:
Պիրսը վախենում է Ֆրեդիի, ինչպես նաև իր հնգամյա դստեր Լեյսիի և յոթ ամսական Բեթանիի անվտանգության համար: «Ես ամենաշատն Բեթանիի համար եմ վախենում, քանի որ նա մեր սենյակում է քնում, իսկ սարդերը հենց գիշերն են հարձակվել ինձ վրա», - ասել է հայրը:
Ըստ Պիրսի կնոջ՝ եթե թունավոր սարդերը երեխաներին այնպես խայթեն, ինչպես ամուսնուն, ապա նրանք փրկվելու շանս չեն ունենա: Պիրսը դիմել է տեղի իշխանություններին՝ խնդրելով օգնել բնակարանից վերացնել «սև այրիներին», սակայն իրեն պատասխանել են, որ իրենք «սարդերով չեն զբաղվում»: Ավելի ուշ, Սաութհեմփթոնի քաղաքային խորհուրդը հայտնել է, որ լրջորեն քննարկում է ներկայացված բողոքը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի