ԵՄ-ը կստեղծի նոր պաշտպանական եւ տիեզերական ստորաբաժանում
Եվրամիությունը կստեղծի նոր պաշտպանական եւ տիեզերական ստորաբաժանում զինված ուժերի ֆինանսավորման, զարգացման համար, ասել է Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում է Reuters-ը։
Եվրահանձնաժողովում պաշտպանական բաժանմունքի ստեղծումը, ինչին երկար ժամանակ ընդդիմանում էր Բրիտանիան, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի փորձն է՝ կանգնեցնել ԵՄ ազդեցության թուլացումը, քանի որ այն բախվում է ԱՄՆ ուժեղ ճնշմանը, որը պահանջում է Եվրոպայից ավելի շատ միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման համար։
«Եվրամիությունը երբեք ռազմական միություն չի լինի»,- ասել է ֆոն դեր Լյայենը։ «Բայց Եվրամիության անդամ պետությունները բազմիցս ասել են, որ ընդհանուր գնումները նրանց զինված ուժերի համար առաջնահերթ նշանակություն ունեն»,- ասել է նա մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ այդ պլանն օգտակար կլինի ՆԱՏՕ դաշինքին՝ ԱՄՆ ղեկավարությամբ, որի մեջ մտնում են ԵՄ շատ պետություններ։ «ՆԱՏՕ-ն միշտ կլինի (մեր) կոլեկտիվ պաշտպանությունը»։
Պաշտպանական բաժանմունքը կհիմնվի ԵՄ ռազմական պակտի վրա, որը ստորագրվել է 2017-ի վերջին, պաշտպանության ուժերի ինտեգրման համար՝ նոր զենքի մշակման եւ արագ տեղակայման ճանապարհով։
Տիեզերքը նույնպես դառնում է այնպիսի ոլորտ, որտեղ ԵՄ-ը ցանկանում է համատեղ մշակել տեխնոլոգիաներ, հատկապես այն բանի հետ կապված, որ Չինաստանը, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ստեղծում են տիեզերական զենք, որը կարող է խփել թշնամական հրթիռները եւ ՀՕՊ միջոցները կամ ոչնչացնել արբանյակներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց