Թրամփը նախագահի ընտրություններում իր մրցակիցներին անվանել է «երեք դմբոներ»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր մրցակիցներին 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ հանրապետականների փրայմերիզներում։
Հարավային Կարոլինայի նահանգի նախկին նահանգապետ Մարկ Սենֆորդը սեպտեմբերի 8-ին դարձել էՀանրապետական կուսակցությունից երրորդ թեկնածուն, որը հայտարարել է նախագահական աթոռի համար պայքարում Թրամփի մրցակիցը դառնալու իր մտադրության մասին: Այս տարվա փետրվարին նման մտադրություն առաջինը հայտնել էր Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը, երկրորդը օգոստոսին դարձել է նախկին հանրապետական-կոնգրեսական Ջո Ուոլշը:
«Այժմ, արիացեք, նա (Սենֆորդը) վերադարձել է եւ իր թեկնածությունն է առաջադրում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: Երեք դմբոները (Սենֆորդը, Ուելդը եւ Ուոլշը. հղում է անում 20-րդ դարի վոդեւիլի արտիստների ամերիկյան տրիոյին), այդ սոսկալի անհաջողակները… բախտներն են փորձում»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ներկայում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից միասնական թեկնածու առաջադրվելու համար պայքարը շարունակում են դեռ շուրջ 20 հոգի, որոնց թվում առաջատարն արդեն մի քանի ամիս է՝ մնում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
Եթե իրադրությունը չփոխվի նախնական կուսակցական ընտրությունների արդյունքներով, որոնք տեղի են ունենալու 2020 թվականի փետրվար-հունիս ամիսներին, ապա հենց Բայդենը կլինի գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը:
ԱՄՆ-ի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց