Զեղչը՝ մինչև 70 դոլար. Մոլդովայի նախագահը հայտնել է՝ ինչ գնով է երկիրը Ռուսաստանից գազ գնելու
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է լրագրողներին՝ ինչ նոր սակագնով է երկիրը Ռուսաստանի Դաշնությունից գազ գնելու։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Երկրի ղեկավարի հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 1-ից սկսած գազի գինը 1000 խմ-ի դիմաց ներկայիս 235 ԱՄՆ դոլարից նվազելու է 10-15 դոլարով։ Հունվարի 1-ից զեղչը կարող է հասնել 45-50, իսկ ապրիլի 1-ից՝ 70 դոլարի։
Դոդոնը հիշեցրել է, որ գազի մատակարարման վերաբերյալ ներկայիս պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2019թ․ վերջին, և Մոլդովայի համար շահեկան կլիներ պայմանագրի երկարաձգումը՝ վառելիքի գնի բարձրացումից խուսափելու համար։
«Ինչ վերաբերում է գազի տարանցման հարցին, մենք այսօրվա դրությամբ ունենք երեք տարբերակ, որոնք հիմա մանրամասն չեմ նկարագրի։ Բայց ես համոզված եմ, որ 2020թ․ հունվարի 1-ից մենք գազ կունենանք»,- ասել է նա։
Մոլդովան գազ է գնում ռուսական «Գազպրոմ» ընկերությունից 2008թ․ կնքված պայմանագրի համաձայն։
Նախորդ շաբաթ Դոդոնը հաղորդել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մատակարվող գազի գնի նվազման շուրջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց