Թրամփի և Ռոուհանիի հնարավոր հանդիպումը կախված է Իրանի որոշումից. Պոմպեո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպման հավանականությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայանալիք ընդհանուր քննարկումների ժամանակ կախված կլինի Թեհրանի որոշումներից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մենք ցանկանում ենք խորհրդակցություն անցկացնել: Նախագահ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել նախագահ Ռոուհանիի հետ առանց նախապայմանների: Նա բազմիցս ասել է դա»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ենթադրում է, որ ղեկավարները կարող են հանդիպում անցկացնել այս ամիս կայանալիք ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում, Պոմպեոն ասել է. «Չեմ կարող ասել: Այաթոլլայից է կախված, թե արդյոք նա ճիշտ որոշում կընդունի իր երկրի քաղաքականության վերաբերյալ»:
Թրամփը չորեքշաբթի հայտարարել էր, որ չի բացառում հանդիպման անցկացումը Ռոուհանիի հետ ՄԱԿ-ի ԳՎ քննարկումների շրջանակում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց