Պեսկովը պարզաբանել է, թե ինչպես է Պուտինը երբեմն ստիպված լինում որոշումներ կայացնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ ՌԴ ղեկավարը հաճախ ստիպված է լինում որոշումներ կայացնել «սեփական ղեկավարման» ռեժիմով, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս իշխանություններին որոշ դեպքերում գործել առանց բյուրոկրատիայի:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, որպես օրինակ նա նշել է Տուլուն կատարած ուղևորության հետ կապված դեպքը, որտեղ Պուտինը շփվել էր քաղաքի բնակիչների հետ:
«Նախագահը տվյալ դեպքում անփոխարինելի է հենց «սեփական ղեկավարման» առումով: Պարադոքսային իրավիճակ է. Տուլունի կեսը գտնվում է արտակարգ դրության գոտում, իսկ երկրորդ կեսը չի գտնվում այդ գոտում, սակայն քաղաքացիներն այնտեղ բնակվում են նույնպիսի հեղեված տներում: Եթե շարժվենք բյուրոկրատական համակարգով, Տուլունի երկրորդ կեսի մասին ոչ ոք չի խոսի, քանի որ օրենքով նախատեսված չէ»,- մեկնաբանել է Պեսկովը՝ հավելելով, որ նման որոշումներ կարող է ընդունել միայն նախագահը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց