Ֆրանսիայում ամառային տապը խլել է 1500 մարդու կյանք
Ֆրանսիայում ամառային տապը խլել է 1500 մարդու կյանք, սակայն հանրության շրջանում իրազեկման արշավը փրկել է բազմաթիվ կյանքեր: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Ագնես Բուզինը, հաղորդում է AP-ը:
Նրա խոսքով՝ զոհվածների կեսը 75-ից բարձր տարեկան էր: Նախարարը հայտնել է, որ տապը Ֆրանսիայում տեւել է 18 օր:
Այդուհանդերձ, նա նշել է, որ այս տարի զոհերի թիվն ավելի քիչ էր, քան 2003 թվականին էր, երբ սարսափելի տապի հետեւանքով զոհվել էր 15 000 մարդ: «Մենք հասել ենք հաջողության կանխարգելման, գործուն ուղերձների շնորհիվ, որի վրա ուշադրություն է դարձրել Ֆրանսիայի բնակչությունը. հրանավոր է դարձել կրճատել մահացությունը 10 անգամ»:
Նշենք, որ այս տարի հունիսին եւ հուլիսին օդի ջերմաստիճանը Ֆրանսիայի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Փարիզում, կազմել է 43 աստիճան եւ ավել:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի